Դահուկորդները բարձրացրել են իրենց վարկանիշները. Գագիկ Սարգսյան
13:29, 27 Նոյեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամները բարձրացրել են իրենց վարկանիշները վերջին միջազգային մրցաշարերից հետո:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: «Գոհ եմ դահուկորդների վերջին ելույթներից: Բոլորից, ոչ միայն Միքայելից: Նրանք առաջընթաց են ապահովել, և դա երևում է վարկանիշային աղյուսակում»,-շեշտեց Սարգսյանը:
Վերջինիս խոսքով` հավաքականի ներկայացուցիչները դեկտեմբերին կմասնակցեն Ռուկայի միջազգային մրցաշարին, ինչպես նաև Ֆինլանդիայում անցկացվող ևս մեկ միջազգային մրցաշարի:
Լեռնադահուկորդներից Աշոտ Կարապետյանն այժմ միջազգային մարզումային ճամբարում է, իսկ Հարություն Հարությունյանն Ավստրիայում կմասնակցի հավաքի:Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում