Դահուկորդները բարձրացրել են իրենց վարկանիշները. Գագիկ Սարգսյան  

Armenpress 13:29, 27 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամները բարձրացրել են իրենց վարկանիշները վերջին միջազգային մրցաշարերից հետո:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: «Գոհ եմ դահուկորդների վերջին ելույթներից: Բոլորից, ոչ միայն Միքայելից: Նրանք առաջընթաց են ապահովել, և դա երևում է վարկանիշային աղյուսակում»,-շեշտեց Սարգսյանը:

Վերջինիս խոսքով` հավաքականի ներկայացուցիչները դեկտեմբերին կմասնակցեն Ռուկայի միջազգային մրցաշարին, ինչպես նաև Ֆինլանդիայում անցկացվող ևս մեկ միջազգային մրցաշարի:

Լեռնադահուկորդներից Աշոտ Կարապետյանն այժմ միջազգային մարզումային ճամբարում է, իսկ Հարություն Հարությունյանն Ավստրիայում կմասնակցի հավաքի:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am