Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանի ենթակայության ստորաբաժանումներում մեկնարկած օպտիմալացման գործընթացը կամփոփվի դեկտեմբերի վերջին

Երևանի քաղաքապետարանի ենթակայության ստորաբաժանումներում մեկնարկած 
օպտիմալացման գործընթացը կամփոփվի դեկտեմբերի վերջին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի ենթակայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում մեկնարկած օպտիմալացման գործընթացը կամփոփվի դեկտեմբերի վերջին:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի  քաղաքապետարանում նոյեմբերի 27-ին մեկնարկած արտահերթ նիստում այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ հավելեց, որ ինքն արդեն սկսել է օպտիմալացման գործընթացը: «Եթե նախկին քաղաքապետն ուներ 9 խորհրդական, ինձ մոտ 4 խորհրդական են, 5 օգնականի փոխարեն ինձ մոտ 1 օգնական է»,-ասաց նա:

Արտահերթ նիստում Երևանի ավագանին Երևանի քաղաքապետարանի Ներքին աուդիտի բաժնի հաստիքակազմն ընդլայնելու մասին որոշում ընդունեց:

«Հաստիքակազմի ընդլայնման հիմնավորումը պայմանավորված է ներկայումս Երևանի քաղաքապետարանի համակարգում գործող  530 առևտրային, ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող լայնածավալ գործունեությամբ, որն օրենսդրությանը համապատասխան պետք է յուրաքանչյուր 3 տարին առնվազն մեկ անգամ ենթարկվի ներքին աուդիտի կողմից ուսումնասիրման»,- ասաց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

Ներքին աուդիտի բաժնի նոր հաստիքակազմը դառնալու է 10 հոգի՝ 1 բաժնի պետ, 7 գլխավոր մասնագետ, 2 առաջատար մասնագետ: Միջին աշխատավարձը կկազմի մոտ 233 հազար դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am