Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անկախ աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական ծառայություն կներգրավվի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անկախ աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական ծառայություն կներգրավվի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու արտահերթ նիստում ավագանու 49 անդամ կողմ քվեարկեց որոշման նախագծին:
Կազմակերպության ընտրությունն իրականացվելու է տենդերի միջոցով:
Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունների աուդիտորական ծառայությունների ավարտման վերջնաժամկետ է սահմանվում 2019 թվականի փետրվարի 22-ը: Աուդիտը պետք է իրականացվի ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:
Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը ավագանուն կներկայացվի մինչև 2019 թվականի մարտի 1-ը: