Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սինգապուրի օդանավակայանում զբոսաշրջիկները կարող են իրենց կախարդներ զգալ

Սինգապուրի օդանավակայանում զբոսաշրջիկները կարող են իրենց կախարդներ զգալ

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինգապուրի Չանգի օդանավակայանում կառուցվել են այն նշանավոր վայրերի մակետները, որոնք նկարագրված են Հարի Փոթերի մասին գրքերում: Այնտեղ ուղեւորները կարող են հագնել կախարդների շորեր, սովորել կախարդանքների խոսքեր արտասանել եւ այցելել Հոգսմիդ մոգական ավան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

Օդանավակայանի որոշ գոտիներ Մուրբծննդյան տոնի առթիվ զարդարված են Հարի Փոթերի մասին Ջոան Ռոուլինգի գրքերից եւ «ֆանտաստիկ գազաններն ու դրանց բանկության վայրերը» գրքից վերցված տարրերով: Այսպես, տերմինալ 2-ի մեկնաթռիչքի գոտում հայտնվել Է հռչակավոր Շառաչող Ուռենու մակետը, որն աճում Է Հոգվարթս դպրոցի տարածքում: Իսկ տերմինալ 3-ում կան Հոգսմիդ ավանի պատճենը եւ բազմաթիվ «կախարդական» խանութներ:

«Գրքային» վայրերն ամեն օր բաց կլինեն առավոտյան ժամը 10-ից մինչեւ երեկոյան 10-ը՝ մինչեւ փետրվարի կեսերը: Չանգի օդանավակայանը վեց տարի Է, ինչ լավագույնն Է համարվում աշխարհում: Հյուրերի տրամադրության տակ կան, օրինակ՝ անվճար շուրջօրյա կինոթատրոն, լողավազան տանիքին եւ թիթեռնիկների պուրակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am