Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Հուլիս

Էմերին ներկայացրել է այս մրցաշրջանում «Արսենալ»-ի երեք գլխավոր նպատակները

Էմերին ներկայացրել է այս մրցաշրջանում «Արսենալ»-ի երեք գլխավոր նպատակները

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին պատմել է այս մրցաշրջանում թիմի նպատակների մասին:

«Մեր առաջնահերթությունը Պրեմիեր լիգան է: Ցանկանում ենք մրցաշրջանն ավարտել լավագույն քառյակում: Ակումբը ցանկանում է վերադառնալ եվրոպական ամենաժողովրդական մրցաշար, որը համարվում է Չեմպիոնների լիգան: Մենք դա անելու երկու հնարավորություն ունենք՝ Պրեմիեր լիգան և Եվրոպա լիգան: Երկու տարբերակներն էլ սովորական չեն, բայց մենք ցանկանում ենք որքան հնարավոր է լավ հանդես գալ երկու մրցաշարարերում:

Միաժամանակ, բոլոր մրցաշարերը, որոնցում կարելի է նվաճել մրցանակ, կարևոր են: Այնպես որ «Արսենալ»-ը կփորձի հաղթել տնային երկու գավաթներում էլ:

Մեր երրորդ նպատակը երկրպագուների հետ կապերի ստեղծումն է: Ցանկանում ենք, որպեսզի թիմն էներգետիկա հաղորդի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Էմերիի խոսքն է մեջբերում Football.London-ը:

«Արսենալ»-ը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ տեղը:      





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ