Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Չինաստանում ավտոմեքենան վրաերթի Է ենթարկել դպրոցականների, զոհվել Է առնվազն հինգ երեխա. Sina

Չինաստանում ավտոմեքենան վրաերթի Է ենթարկել դպրոցականների, զոհվել Է առնվազն հինգ երեխա. Sina

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանh Լյաոնին հյուսիսարեւելյան նահանգում ավտոմեքենան վրաերթի Է ենթարկել մի խումբ դպրոցականների, ինչի հետեւանքով զոհվել Է առնվազն հինգ մարդ, եւս 18 հոգի վերքեր են ստացել:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 22-ին հայտնել Է Sina լրատվական պորտալը: Միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 12:30-ին (Երեւանի ժամանակով 08:30-ին) Խուլուդաո քաղաքում, երբ Audi մակնիշի ավտոմեքենան վրաերթի Է ենթարկել տարրական դասարանների մի խումբ աշակերտների: Տեղի վարչակազմի տվյալներով՝ բոլոր տուժածները հոսպիտալացված են: Ավելի վաղ Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել Էր, որ փոխադրամիջոցի վարորդը ձերբակալված Է: Կատարվում Է հետաքննություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am