Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՄԻԵԴ-ի պահանջները կատարելու նպատակով Հայաստանը 3 հազար եվրո գումար է հատկացնելու Գրիգոր Ոսկերչյանին

ՄԻԵԴ-ի պահանջները կատարելու նպատակով Հայաստանը 3 հազար եվրո գումար է 
հատկացնելու Գրիգոր Ոսկերչյանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 28739/09 գանգատ) 2018 թվականի հոկտեմբերի 18-ի վճռի պահանջները կատարելու նպատակով Հայաստանը 3 հազար եվրո գումար է հատկացնելու: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության նիստի օրակարգից:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ  28739/09 գանգատ) 2018 թվականի հոկտեմբերի 18-ի վճռի պահանջները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2018 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 3 000 (երեք հազար) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար»,- նշված է որոշման նախագծի մեջ:

Հոկտեմբերի 18-ին Գրիգոր Ոսկերչյանի դիմումի հիման վրա ՄԻԵԴ-ը  վճիռ է հրապարկել, որով ճանաչել է Ոսկերչյանի ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտումը՝  անհիմն գնահատելով նրա կալանքի որոշումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]