Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Միքայել Մելքումյանն առաջարկում է կտրուկ վերաիմաստավորել տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականությունը

Միքայել Մելքումյանն առաջարկում է կտրուկ վերաիմաստավորել տնտեսական 
մրցակցության պաշտպանության քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումը հաջորդ տարվա պետական բյուջեի համար դրական է, այնուամենայնիվ, պատգամավոր Միքայել Մելքումյանը ներկայացնում է դրա վերաբերյալ մի քանի դիտարկումներ: Առաջարկների թվում է տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականության կտրուկ վերաիմաստավորումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մելքումյանն իր դիտարկումները ներկայացրեց Ազգային ժողովում ՀՀ 2019թ. բյուջեի նախագծի քննարկմանը։

«Հաջորդ տարվա բյուջեի նախագծի հետ կապված «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումն արդեն ասել ենք. այն դրական է: Սակայն պետք է ներկայացնեմ մի շարք դիտարկումներ: Ակնկալում եմ, որ հետհեղափոխական շրջանում պետական բյուջեն չպետք է լիներ իներցիոն: Այն պետք է արտահայտեր հետհեղափոխական շրջանի սպասումները, հանրության տարբեր շրջանակների սպասումները: Կանեմ իմ դիտարկումները: Խնդիր է մեր ներքին փոքր շուկան: Շուկան այնքան փոքր է, որ ներքին սպառման շուկայի վրա տեղաբաշխված ձեռնարկությունները շատ քիչ են, դրա համար մենք ունենք կենտրոնացված շուկաներ: Տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականությունը պետք է կտրուկ վերաիմաստավորենք»,- ասաց Մելքումյանն ու հավելեց, որ գործող քաղաքականությունը հնացած է:

Նա կարևորագույն խնդիր համարեց, որ գործող կառավարությունը բեկում մտցնի իրավիճակի մեջ: «Եթե խնդիր է դրվում ՀՆԱ-ի կառուցվածքը  փոխել՝ ի օգուտ բարձր տեխնոլոգիական ճյուղերի, ապա մենք պետք է ցույց տանք այդ ոլորտներում աշխատանքի արտադրողականության կտրուկ բարձրացման հիմքերը: Գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտում այդ մակարդակը ցածր է»,- նկատեց Մելքումյանը:

Նա շեշտեց, որ կան աշխատատեղեր, որոնց համար պահանջվում է որակյալ աշխատուժ:

Մելքումյանի կարծիքով՝ հաջորդ խնդիրը կապված է արտաքին տնտեսական մարտահրավերների հետ: Առաջին մարտահրավերը բարդ լոգիստիկ համակարգն է: «Մենք ճանապարհներ չունենք: Հայաստանում արտադրանք ստեղծելն ու այն արտահանելը  համեմատաբար թանկ է, քան այլ համադրելի երկրներում»,- նշեց նա՝ հավելելով, որ պետք է դրվի լոգիստիկ հարցերը լուծելու խնդիր։

Պատգամավորը, այնուամենայնիվ, որ իրենց խմբակցությունը միանշանակ պետք է աջակցի հետհեղափոխական գործըթնացներին, իսկ բյուջեն դրա մի մասն է: Եվ նրանք միանշանակ կողմ են քվեարկելու նախագծին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am