Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրո-2020-ի վիճակահանության 5-րդ զամբյուղում կլինի  

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրո-2020-ի վիճակահանության 5-րդ զամբյուղում 
կլինի

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի 2020 թվականի առաջնության վիճակահանության ժամանակ կլինի 5-րդ զամբյուղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նույն զամբյուղում մեր ընտրանու հետ են նաև Ադրբեջանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ջիբրալթարի, Ֆարերյան կղզիների, Մակեդոնիայի, Կոսովոյի, Բելառուսի, Լյուքսեմբուրգի հավաքականները: Ահա մնացած զամբյուղները.

1-ին զամբյուղ. Խորվաթիա, Պորտուգալիա, Իտալիա, Անգլիա, Շվեյցարիա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Իսպանիա, Լեհաստան, Բելգիա:

2-րդ զամբյուղ. Ռուսաստան, Ուելս, Իսլանդիա, Ուկրաինա, Դանիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Շվեդիա, Գերմանիա, Ավստրիա, Չեխիա:

3-րդ զամբյուղ. Շոտլանդիա, Թուրքիա, Հյուսիսային Իռլանդիա, Նորվեգիա, Սերբիա, Սլովակիա, Ֆինլանդիա, Բուլղարիա, Իռլանդիա, Իսրայել:

4-րդ զամբյուղ. Ալբանիա, Չեռնոգորիա, Կիպրոս, Ռումինիա, Հունաստան, Լիտվա, Էստոնիա, Սլովենիա, Վրաստան, Հունգարիա:

6-րդ զամբյուղ. Անդորա, Սան Մարինո, Լատվիա, Լիխտենշտեյն, Մալթա:

Եվրո-2020 վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 2-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]