Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի նախագահը պատրաստ Է հանդիպել Սաուդյան Արաբիայի գահաժառանգի հետ

ԱՄՆ-ի նախագահը պատրաստ Է հանդիպել Սաուդյան Արաբիայի գահաժառանգի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ պատրաստ Է հանդիպել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության հետ կապված սկանդալի ֆոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լրագրողները Թրամփին հարցրել են, թե նա պատրաստ Է արդյոք արքայազնի հետ հանդիպում անցկացնել Արգենտինայում G20-ի գագաթնաժողովում:

«Ես չգիտեմ՝ արդյոք նա այնտեղ կլինի, բայց եթե լինի, ապա՝ այո»,- նշել Է ԱՄՆ-ի նախագահը:

Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի, արդյունաբերության եւ բնապաշարների նախարար Հալեդ ալ Ֆալեհը նոյեմբերի 19-ին հայտնել Է, որ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդ գահաժառանգ արքայազնը կմասնակցի Արգենտինայում G20-ի գագաթնաժողովի աշխատանքին:

G20-ի գագաթնաժողովը պլանավորված Է նոյեմբերի 30-դեկտեմբերի 1-ը Բուենոս Այրեսում: Ավելի վաղ The Washington Post ամերիկյան հրատարակությունը տեղեկատվություն Է հրապարակել Կենտրոնական հետախուզական վարչության եզրակացությունների մասին, որոնց համաձայն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդն Է պատասխանատու սաուդցի լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության համար:

Մինչդեռ նախօրյակին Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունում անհիմն են որակել լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության հետ սաուդյան գահաժառանգ արքայազնի առնչության վերաբերյալ հայտարարությունները:

«Մենք թագավորությունում գիտենք, որ գահաժառանգ արքայազնի հասցեին հնչող այդ մեղադրանքները ճշմարտացի հիմքեր չունեն: Եվ մենք կտրականապես հերքում ենք դրանք»,- ասել Է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբեյրն «Աշ Շարք Ալ Աուսաթ» թերթում հրապարակված հարցազրույցում: «Սաուդյան Արաբիայի Թագավորության ղեկավարությունը, որը ներկայացված Է թագավորի եւ գահաժառանգ արքայազնի կողմից, կարմիր գիծն Է, եւ մենք թույլ չենք տա, որ որեւիցե մեկը փորձի վնասել նրանց»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am