Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Բելգիա և Դանիա

Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Բելգիա և Դանիա

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիա, Բելգիա և Դանիա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:  

Ռևազյանը նոյեմբերի 27-28-ը Փարիզում կմասնակցի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության աերոնավիգացիոն պլանավորման խմբի 60-րդ հանդիպմանը: Նոյեմբերի 28-30-ը Բրյուսելում Ռևազյանը ներկա կգտնվի Եվրոպայի աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպության բարձրագույն խորհրդի 50-րդ նիստին,  իսկ նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 3-ը Կոպենհագենում կմասնակցի Դանիայի Թագավորության քաղաքացիական ավիացիայի ոլորտի կոմերցիոն ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկումներին:

Դեկտեմբերի 3-6-ը Փարիզում նա կմասնակցի Քաղաքացիական ավիացիայի եվրոպական կոնֆերանսի մասնակից պետությունների քաղաքացիական ավիացիայի իշխանությունների գլխավոր տնօրենների 151-րդ հանդիպմանը և «Ավիացիայի զարգացման պահպանումը» խորագրով 11-րդ համաժողովին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am