Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեյը նոյեմբերի 21-ին Յունկերի հետ հանդիպում կունենա Brexit-ի շուրջ

Մեյը նոյեմբերի 21-ին Յունկերի հետ հանդիպում կունենա Brexit-ի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նոյեմբերի 21-ին կուղեւորվի Բրյուսել՝ հանդիպում անցկացնելու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են բրիտանական կառավարության ղեկավարի դիվանատանը: «Վարչապետը հանդիպում կունենա պարոն Յունկերի հետ»,- ասել Է դիվանատան աշխատակիցը:

Ինչպես հայտնի Է դարձել գործակալությանը, այդ հանդիպմանը կարծարծվեն ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանները: Բրիտանիայի վարչապետի եւ ԵՀ-ի ղեկավարի առաջիկա շփումները տեղի կունենան Brexit-ի շուրջ Լոնդոնի եւ ԵՄ-ի իշխանությունների ընդհանուր երկխոսության շրջանակում: Ինչպես սպասվում Է, Մեյի եւ Յունկերի հանդիպումից 24 ժամ առաջ Բրյուսելի կողմից բանակցորդները հանդիպում կունենան ԵՄ-ի անդամ երկրների ներկայացուցիչների հետ՝ ավարտելու քաղաքական հռչակագրի պատրաստման աշխատանքը, որը կորոշի Միացյալ Թագավորության հետ հանրակցության փոխհարաբերությունների ապագա ձւաչափը:

Ավելի վաղ ԵՄ-ի 27 երկրների ընդհանուր գործերի նախարարների խորհուրդը միության կողմից պաշտպանել Է միավորումից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) պայմանների վերաբերյալ պայմանագրի նախագիծը: Նոյեմբերի 25-ին նշանակված Է այդ հարցի շուրջ ԵՄ-ի պետությունների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարծում Է, որ իրեն կհաջողվի Brexit-ի շուրջ համաձայնագիր կնքել Եվրախորհրդի առաջիկա գագաթնաժողովում:

Մեյի խոսքով՝ բրիտանական կառավարությանը «բանակցությունների լարված շաբաթ Է սպասում» Եվրամիության երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների նոյեմբերի 25-ին կայանալիք արտահերթ գագաթնաժողովի նախաշեմին: «Ես ակնկալում եմ, որ այդ ժամանակահատվածում մենք լիովին ու վերջնականապես կմշակենք շրջանակային համաձայնագիրը, որը կամրապնդի մեր ապագա հարաբերությունները: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք Եվրախորհրդի նիստում կնքել այնպիսի գործարք, որը ես կկարողանամ ներկայացնել Համայնքների պալատին»,- ասված Է նրա ելույթ տեքստում:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք Է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք Է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am