Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրաքի օդուժը Սիրիայում հարվածներ Է հասցրել ԻՊ-ի դիրքերին. Al Sumaria

Իրաքի օդուժը Սիրիայում հարվածներ Է հասցրել ԻՊ-ի դիրքերին. Al Sumaria

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի F-16 կործանիչները նոյեմբերի 20-ին Սիրիայի տարածքում մի շարք հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al Sumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի զինված ուժերի հրամանատարության մամուլի ծառայությունը:

Հարձակման թիրախ են դարձել ԻՊ-ի զենքի ու պայթուցիկ նյութերի պահեստները՝ Իրաքի հետ սահմանի մերձակա Էլ-Բագուզ սիրիական տարածաշրջանում: Նախնական տվյալների համաձայն, գործողության ընթացքում հաջողվել Է ոչնչացնել մոտավորապես 40 ահաբեկիչների: Իրաքի ռազմաօդային ուժերն ավելի վաղ Էլ քանիցս հարեւան Սիրիայում ուղղորդված հարվածներ են հասցրել ահաբեկիչների դիրքերին: Ինչպես պնդում են Բաղդադում, գործողությունները համաձայնեցվում են Դամասկոսի հետ: Սա առաջին գործողությունն Է Սիրիայում, որին հավանություն Է տվել Իրաքի նոր վարչապետ Ադել Աբդել Մահդին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am