Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Աննա Հակոբյանը հանդիպել է «1990-94թթ. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների աջակցություն»› ՀԿ-ի անդամներին

Աննա Հակոբյանը հանդիպել է «1990-94թթ. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ 
զոհվածների ընտանիքների աջակցություն»› ՀԿ-ի անդամներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 20-ին, հանդիպել է «1990-94թթ. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների աջակցություն» հասարակական կազմակերպության անդամների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Աննա Հակոբյանի գրասենյակից, հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Սահակյանը ներկայացրել է կառույցի հիմնական գործունեությունն ու ծրագրերը: Նա շեշտել է, որ ներկա դրությամբ հասարակական կազմակերպության անդամ են համարվում ավելի քան 1000 զոհված ազատամարտիկների ծնողներ և այրիներ: «1990-94թթ. զոհվածների ընտանիքների անդամները բազմաթիվ դժվարություններ ունեն: Նրանցից շատերն ապահովված չեն բնակարանով, շատերն ունեն աշխատանքի տեղավորման, սոցիալական, առողջապահական և այլ խնդիրներ, իսկ տրամադրվող թոշակն ու նպաստը բավարար չեն»,- ասել է Գայանե Սահակյանը՝ հավելելով, որ մեծ հույսեր են կապում նոր կառավարության հետ և լիահույս են, որ բարձրացված հարցերը ստանալու են լուծում:

Աննա Հակոբյանն էլ հավաստիացրել է, որ անհնարին ոչինչ չկա, սակայն խորհուրդ է տվել աշխատել ճիշտ ուղղությամբ: «Վստահ եմ, որ ձեր բարձրացրած հարցերը գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Խնդիրները շատ են և ծավալուն: Անհրաժեշտ է քայլ առ քայլ առաջ գնալ, որպեսզի կարողանանք հասնել ցանկալի արդյունքի»,- ասել է տիկին Հակոբյանը՝ խոստանալով հնարավորինս աջակցել և օժանդակել ամենահրատապ հարցերի կարգավորմանը՝ մինչև խնդիրներին կտրվի համակարգային լուծում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am