Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Պետք է համազգային ներուժը համախմբել Արցախի հարցում մեր շահերը լիարժեք պաշտպանելու համար. Նիկոլ Փաշինյան


ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանին հարաբերական հանգստությունը Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Օպերատիվ կապը պայմանավորվածության հարակից բաղադրիչներից մեկն է: Այս մասով էլ քննարկումներ եղան, ոմանք կարծում էին, թե ես և Ադրբեջանի նախագահը միմյանց հետ առավոտից երեկո խոսում ենք: Իհարկե, այդպես չէ, ներկայացուցիչների միջոցով, ըստ անհրաժեշտության, տեղեկատվություն էր փոխանցվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ Արցախի խնդրի հետ կապված իր դիրքորոշումը հստակ ասել է:

«Մենք պետք է մեր համազգային ներուժը համախմբենք Արցախի հարցում մեր շահերը լիարժեք պաշտպանելու, հետապնդելու համար: Ակնհայտ է, որ Արցախի հարցը երկրի ժողովրդի համար ունի անկյունաքարային նշանակություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացը, կարծես, առաջին օրից խորհրդավորության քողով է պատել: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նույնիսկ ընկալում կա, որ Արցախի բանակցային գործընթացին տիրապետում են սահմանափակ թվով մարդիկ:

«Ես այս մոտեցումը սխալ եմ համարում: Կարծում եմ, որ Արցախի հարցի շուրջ տեղի ունեցող բանակցային գործընթացին պետք է տիրապետի հնարավորինս շատ մարդ: Հայ ժողովուրդը Արցախի հարցի վերաբերյալ բանակցային գործընթացին և բովանդակությանը տեղեկացված է առավել, քան երբևէ: Այս մոտեցումը շարունակվելու է»,-ասաց նա:




Այս թեմայով

... վերջին լուր "Ղարաբաղյան հիմնահարց" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ