Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության տնտեսական հաջողություններն և ձախողումները

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության տնտեսական հաջողություններն և ձախողումները

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անցած 6 ամիսների ընթացքում տնտեսական ոլորտում կառավարության ամենամեծ հաջողությունները համարում է մենաշնորհների վերացումը, կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարը: Այդ մասին Նիկոլ Փաշինյանն ասաց կառավարությունում հրավիրված ասուլիսում:

«Տեսնում ենք բավականին ակտիվ ներդրումային իրադարձություններ, վիճակագրորեն չեմ կարող ասել, սակայն ակնհայտ է, որ կա հետաքրքրություն: Մեր խնդիրն է՝ այդ հետաքրքրությունները վերածել արդյունքների: Տնտեսական ոլորտում ամենամեծ հաջողությունը համարում եմ մենաշնորհների վերացումը, ինչը Հայաստանի անկախացումից ի վեր համարվել է տնտեսական զարգացման առանցքային խոչընդոտը: Երկրորդ հաջողությունը համարում եմ կոռուպցիայի դեմ պայքարը, որը կրկին տասնյակ տարիներով տնտեսության զարգացման կարևորագույն խոչընդոտներից է: Հաջորդը համարում եմ ստվերի դեմ պայքարը՝ 37 հազար աշխատատեղ ստվերից դուրս է եկել և դրանք հրապարակային դաշտում գործող աշխատատեղեր են: Դրա 90 տոկոսը և գուցե ավելին նախկինում եղած աշխատատեղերն են, սակայն այստեղ էլ կան նոր աշխատատեղեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը տնտեսական ոլորտում ամենամեծ ձախողումը և խնդիրը համարում է հանքարդյունաբերության շուրջ քաղաքականությունը, ինչը, միևնույն է, համարում է, որ բխում է Հայաստանի ազգային շահերից: «Այն որոշակի նեգատիվ ֆոն է ստեղծում ներդրումային միջավայրի համար, սակայն համոզված եմ, որ ներդրումային այդ ֆոնն անպայման կվերականգնվի: Մի շարք խոշոր տնտեսվարողների հետ կապված քննություն է ընթանում և բնականաբար մեր այդ գործողությունները որոշակի անհանգստություններ են առաջացնում: Բայց մենք ինտենսիվ աշխատում ենք մեր արտաքին գործընկերներին ներկայացնել մեր շարժառիթները, որպեսզի ներդրումային այդ զգացողությունը չլինի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:  

Նրա խոսքով՝ խնդիրներ կան «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գործունեության, Հյուսիս-հարավ և այլ նախագծերի հետ կապված: «Այս բոլոր հարցերում ներգրավված են հեղինակավոր ծանրակշիռ կազմակերպություններ, բայց մենք մտադիր ենք հետևողականորեն մեր երկրի շահերը պաշտպանել»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am