Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հոկտեմբեր ամսին գրանցվել է տնտեսական ակտիվության 3% աճ

Հոկտեմբեր ամսին գրանցվել է տնտեսական ակտիվության 3% աճ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկամսյա ցածր ցուցանիշներից հետո տնտեսական ակտիվությունը հոկտեմբեր ամսին կրկին բարձրացել է՝ կազմելով 3 տոկոս: 

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ԱՎԿ նախնական տվյալների համաձայն՝ 2018թ-ի հոկտեմբեր ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3 տոկոս: Ընդ որում՝ ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվությունը բարձրացել է 6%-ով: 

ՏԱՑ բարձրացմանը հոկտեմբեր ամսին կրկին ամենաշատը նպաստել է ծառայությունների (16.6%), արդյունաբերության (8.1%) և առևտրի (5.8%) ոլորտներում գրանցված աճը: Միևնույն ժամանակ էականորեն կրճատվել է գյուղատնտեսության ոլորտի համախառն արտադրանքի ծավալը՝ նախորդ տարվա հոկտեմբեր ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազելով 22.1%-ով: 

Սպառողական գների ինդեքսը ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ կազմել է 2.8%: Նույն ժամանակահատվածների համար 15%-ով ավելացել է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը, իսկ արտաքին առևտրաշրջանառությունն ավելացել է 11.4%-ով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am