Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մարտ

Ավտովթարի ենթարկված բալետի արտիստ Վահագն Մարգարյանը մահացել է  


ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի պարող 23-ամյա Վահագն Մարգարյանը  մահացել է:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրից:

Նա ավտովթարի էր ենթարկվել նոյեմբերի 6-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին։ Մարգարյանը եղբոր, նրա կնոջ և 2 տարեկան երեխայի հետ տաքսու մեջ էր եղել։ 

Վահագն Մարգարյանը 2013-ից աշխատում էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Նա մասնակցել էր ս. թ. հունիսի 18-22-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի ունեցած Բալթյան 4-րդ միջազգային բալետային մրցույթին՝ արժանանալով 2-րդ գլխավոր մրցանակին: Մարգարյանը հանդես է եկել Ա. Խաչատրյանի «Գայանե» (Կարեն), «Սպարտակ» (Հովիվներ), Բիզե-Շչեդրինի «Կարմեն» (Սպա), Պ. Չայկովսկու «Շչելկունչիկ» (Պա-դե-դե), Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» (Պա-դե-դե) ներկայացումներում:

 2015 թվականին Չեչնիայում մասնակցել է Մահմուդ Էսամբաևի պարի միջազգային 7-րդ փառատոնին և արժանացել 2-րդ մրցանակին:

2016 թվականին Տալլինի միջազգային բալետային մրցույթում զբաղեցրել է երրորդ պատվավոր հորիզոնականը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ