Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ազգերի լիգայի վերջին նոտան. Լիխտենշտեյն-Հայաստան 2:2

Ազգերի լիգայի վերջին նոտան. Լիխտենշտեյն-Հայաստան 2:2

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ ենթախմբի վերջին խաղում ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի հավաքականը կարողացավ օգտագործեց արագ հակագրոհը և ստանալով գնդակ Դաղբաշյանից՝ գլխի շեշտակի հարվածով ազգային թիմում իր անդրանիկ գոլը խփեց Սարգիս Ադամյանը: Առաջին կեսի վերջում գործես ֆուտբոլի չգրված օրենքը՝ «չես խփւմ դու, խփում են քեզ»: 44-րդ րոպեին հաշվի հավասարություն դիպուկ հարվածով վերականգնեց Մարսել Բյուխելը: Թիմերը հանգստի գնացին 1:1 հաշվով:

Երկրորդ կեսի մեկնարկում Վարազդատ Հարոյանի կոպիտ սխալից օգտվեց Լիխտենշտեյնի հավաքականը և Նիկոլաս Հասլերը առաջ մղեց իր թիմին 2:1: Խաղի 85-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Կարապետյանը: Ի վերջո Հայաստանի ընտրանուն չհաջողվեց հաղթանակ տոնել Ազգերի լիգայի վերջին խաղում՝ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:

Այս խաղում իր նորամուտը ազգային թիմի կազմում նշեց դարպասապահ Հենրի Ավագյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am