Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահը Հայաստանի և Ֆրանսիայի միջև կարճաժամկետ վիզաների ռեժիմը վերացնելու հարցը կբարձրացնի ԱԳՆ-ում

Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահը Հայաստանի և Ֆրանսիայի միջև 
կարճաժամկետ վիզաների ռեժիմը վերացնելու հարցը կբարձրացնի ԱԳՆ-ում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս տարածաշրջանի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը կարծում է, որ պետք է վերացնել կարճաժամկետ վիզային ռեժիմը Ֆրանսիայի և Հայաստանի միջև: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում Վալերի Պեկրեսը նշեց, որ հանդիպումների ժամանակ իրենց խնդրեցին, որպեսզի Ֆրանսիայի կառավարությունից աջակցություն հայցեն Հայաստանի և Ֆրանսիայի միջև կարճաժամկետ այցերի համար վիզային ռեժիմը վերացնելու հարցում:

«Ես պարտավորվեցի այդ հայցը անպայման իրականացնել, որովհետև ինքս կարծում եմ, որ այն հայ երիտասարդ  կադրերի համար, ովքեր ուզում են  մեկնել Ֆրանսիա՝  ուսումն առնելու կամ պրակտիկայի համար, պետք է դյուրացնել ընթացակարգերը և վերացնել կարճաժամկետ վիզաների ռեժիմը»,- ասաց Պեկրեսը և հավելեցԵս այդ հարցը կբարձրացնեմ  մինչև արտգործնախարարություն, որը զբաղվում է նման հարցերով: Դա շատ հասկանալի խնդրանք է, հաշվի առնելով հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը»:

Պեկրեսը նաև հայտնեց, որ հանդիպել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: «Հանդիպման ընթացքում արծարծվեցին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական  և տնտեսական զարգացումները:Մենք նշմարեցինք  համագործակցության տարբեր ուղիներ, ինչպես նաև Հայաստանում  ֆրանսիական այլ ընկերությունների գործունեության ծավալման հնարավորությունները»,- ասաց Պեկրեսը:

Իլ դը Ֆրանս տարածաշրջանի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը, առաջին փոխնախագահ, ինստիտուցիոնալ ռազմավարության և միջազգային հարաբերությունների պատասխանատու Ժերոմ Շարտիեն և բնապահպանության և կայուն զարգացման հարցերի պատասխանատու Ժան-Ֆիլիպ Դյուգուեն-Կլեմանը նոյեմբերի 18-19-ը գտնվում էին Երևանում:

Այցի շրջանակներում Վալերի Պեկրեսը հանդիպել է Երևանի քաղաքապետի հետ և ստորագրել Երևան-Իլ դը Ֆրանս 2018-2021թթ.-ի համար համագործակցության ճանապարհային քարտեզը (գործողությունների ծրագրի, որով նախանշվում են հետագա համագործակցության հիմնական բնագավառները՝ կայուն պլանավորում և քաղաքաշինություն (ուրբանիզմ), նորարարություն և նորագույն տեխնոլոգիաներ, մշակույթ, կրթություն և ֆրանկոֆոնիա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am