Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Դավիթ Սանասարյանը հայտնում է ջրօգտագործողների ընկերություններում ուսումնասիրությունները շարունակելու մասին

Դավիթ Սանասարյանը հայտնում է ջրօգտագործողների ընկերություններում 
ուսումնասիրությունները շարունակելու մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը վստահեցնում է՝ ջրօգտագործողների ընկերություններում ուսումնասիրությունները շարունակվելու են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա եղբոր ընտանիքին պատկանող այգիների հետ կապված չարաշահումներին, Սանասարյանն նշեց, որ գործով քննությունը շարունակվում է: «Արտաշատի ՋՕԸ-ում չարաշահումների մասին, հավանաբար, հինգշաբթի օրը կասեմ: Քննությունը շարունակվում է, այդ մասին իրավապահները կտեղեկացնեն»,-ասաց նա:

Պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություններ է իրականացնում Արտաշատի ՋՕԸ սպասարկման տարածքում. Մխչյանի առաջին հերթի մղման խողովակաշարի վրա հայտնաբերվել են 100 մմ տրամագծով 50-70 լիտր /վրկ ջրատվությամբ խողովակների միացումներ, որոնցով իրականացվում է հարակից խաղողի այգիների ոռոգումը: «Ջրառ» ՓԲ ընկերությունը չի հանդիսանում ոռոգման ջրի մատակարար: Ըստ ծառայության՝ հողօգտագործողների և գործող հիդրոտեխնիկական նորմերի համաձայն, այդ խողովակների միացումն ապօրինի է: Տվյալ պոմպակայանը պարտավոր է ջուրն ամբողջությամբ մատակարարել Արտաշատի ՋՕ ընկերությանը: Ծառայությունը նշել է, որ հայտնաբերված խողովակաշարերով, նախնական հաշվարկով, ավելի քան 15 տարի ջուր է հոսել խաղողի այգիները ոռոգելու նպատակով, սակայն դրանց մի մասի համար առկա են չնչին վճարումներ Դեպքի առիթով ՀՀ Ոստիկանության Արարատի մարզի Արտաշատի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am