Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները

Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական 
ցուցակները

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետում ՀՀ ոստիկանության պաշտոնական՝ www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցուցակները տրամադրվել են նաև տեղամասային կենտրոնների տարածքները տիրապետողներին՝ տեսանելի վայրում փակցնելու համար։

Ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում կարող եք դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ, ինչպես նաև զանգահարել 011-37-02-36 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9.00-18.00։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am