Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մոգերինին պատմել Է Իրանի համար ֆինանսական մեխանիզմի ստեղծման աշխատանքի մասին

Մոգերինին պատմել Է Իրանի համար ֆինանսական մեխանիզմի ստեղծման աշխատանքի մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հետ հաշվարկների համար մեխանիզմ մշակելու աշխատանքը շարունակվում Է, աշխատանքին միացել են ԵՄ-ի մի շարք երկրների ֆինանսների նախարարներ, բայց դեռեւս անկարելի Է նշել աշխատանքի ավարտի ստույգ ամսաթիվը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 19-ին Բրյուսելում լրագրողներին հայտնել Է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

Նոյեմբերի 19-ին Բրյուսելում բանակցություններ են անցկացնում ԵՄ-ի երկրների արտգործնախարարները. քննարկման թեմաներից մեկը կդառնա Իրանը եւ ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանումից հետո այդ երկրի հետ հաշվարկների համար մեխանիզմի ստեղծումը: «Մեր աշխատանքը շարունակվում Է: Այդ աշխատանքին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ֆինանսների նախարարների մասնակցությունը հանգուցային նշանակություն ունի այս փուլում, նրանք եռանդուն աշխատում են գործն ավարտին հասցնելու համար:

Ես ձեզ չեմ կարող ասել որեւիցե ամսաթիվ, բայց աշխատանքը շարունակվում Է, այն զարգանում Է դրականորեն, եւ, ինչպես ես արդեն ասել եմ, աշխատանքում «եռյակի» եւ մյուս անդամ երկրների ֆինանսների նախարարների ներգրավվելը հանգուցային քայլ Է, որն ինձ հիմք Է տալիս մտածելու, որ արդյունք լինելու Է»,-ասել Է նա լրագրողներին: Սեպտեմբերին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Ռուսաստանը եւ Իրանը ՄԱԿ-ի շրջանակներում կայացած նախարարական հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ հայտնել են, որ ԵՄ-ն ֆինանսական մեխանիզմ կստեղծի Իրանի հետ հաշվարկների համար՝ շրջանցելով ԱՄՆ-ի պատժամիջոցները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am