Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Միջազգային գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանը չի լինելու լուռումունջ համակերպվողի դերում. Նիկոլ Փաշինյան

Միջազգային գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանը չի լինելու լուռումունջ համակերպվողի դերում. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ միջազգային գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանը չի լինելու լուռումունջ համակերպվողի դերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասաց Գեղարքունիքի մարզպետարանում համայնքների ղեկավարների, դպրոցների և առողջապահական հաստատությունների տնօրենների հետ հանդիպման ընթացքում ՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ  Բելառուսի ԱԳՆ-ի  վերջին հայտարարության հետ կապված ներկաներից մեկի մտահոգությանը:

«Ես կարծում եմ, որ մեր բոլոր միջազգային գործընկերները պետք է մի բան արձանագրեն, որ այնպիսի հարաբերություններ, ինչպիսին իրենք սովոր են տեսնել, այդպիսի հարաբերություններ Հայաստանի հետ չեն լինելու, երբ որ մենք լուռումունջ համակերպվողի դերում ենք»,- ասաց Փաշինյանը:

Նա վստահեցրեց, որ այդ հարաբերություններում Հայաստանի ժողովուրդը և կառավարությունը ի վիճակի է պահպանել և պաշտպանել  երկրի շահերը: «Սրա հետ բոլորը պետք է հաշվի նստեն, և ես ձեզ խոստանում եմ, որ հաշվի կնստեն»,- եզրափակեց Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am