Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մադինայում վարելահողերի մշակման համար ակնկալում են պետության աջակցությունը

Մադինայում վարելահողերի մշակման համար ակնկալում են պետության աջակցությունը

ԳԱՎԱՌ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադինայի միջնակարգ դպրոցում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հանդիպում ունեցավ համայնքի ղեկավարի, դպրոցի տնօրինության, մանկավարժների եւ բնակիչների հետ՝ քննարկելով համայնքային առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրներ:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ համայնքի բնակիչներն առաջնահերթ համարեցին խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման, դաշտամիջյան ճանապարհների նորոգման, Ներքին Գետաշեն-Մադինա միջհամայնքային ճանապարհի ձմեռային սպասարկման, վարելահողերի մշակման, դպրոցական շենքի հիմնանորոգման, մանկապարտեզի շենքի կառուցման հետ կապված խնդիրների կարգավորումը: Սակայն մադինացիներն առավել ընդգծեցին վարելահողերի մշակության խնդիրը:

«Մեր բարձրլեռնային գյուղում ավելի քան 600 հեկտար վարելահող մնացել է անմշակ եւ վերածվել է խոտհարքերի, իսկ Ագրիջայի խոտհարքերը հսկայական տարածքների վրա վաղուց չեն հնձվում: Գյուղացին աստիճանաբար լքում է հողը, ինչը շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծել ոչ միայն երկրի գյուղատնտեսության, այլեւ ժողովրդագրության համար: Չե՞ք կարծում, որ մեր երկիրն այսօր ոչ միայն պետք է խրախուսի սահմանամերձ համայնքների տնտեսություններին՝ վարելահողերի մշակման համար, այլ նաեւ հայացք դարձնի դեպի բարձրլեռնային գյուղերը, որոնց շարքում է Մադինան»,-խնդիր բարձրացրեց վաստակաշատ մանկավարժ Արտաշ Մնացականյանը:

Գնել Սանոսյանը, համակարծիք լինելով բարձրացված հարցին, հավելեց, որ սահմանամերձ Ճամբարակում արդեն դրամական փոխհատուցում է տրվում աշնանացան կատարած տնտեսություններին, ուստի մարզային իշխանությունները կձգտեն այդ քաղաքականությունն առաջիկայում տեղափոխել դեպի բարձրլեռնային գյուղեր: Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am