Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է ագրարային ոլորտի կրթությունը հասանելի դարձնել նաև քոլեջներում

Գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է ագրարային ոլորտի 
կրթությունը հասանելի դարձնել նաև քոլեջներում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ ֆերմերներին Հայաստանում խրախուսելու նպատակով գյուղատնտեսության նախարարությունը ներդնելու է տարբեր գործիքակազմեր: Ագրարային ոլորտի կրթությունը հասանելի է դառնալու շատ քոլեջներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 17-ին ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպում-զրույցում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

«Մեր խնդիրներից է երիտասարդ մասնագետների, փորձառու ֆերմերների բացակայությունը կամ շատ քիչ քանակը: Մենք պետք է խրախուսենք երիտասարդ ֆերմերներին: Երիտասարդ, կրթված ֆերմերները մեր ապագան են: Մենք տարբեր գործիքակազմ ենք ներդնելու դրա համար: Շատ ակտիվորեն համագործակցում են ագրարային ոլորտի կրթություն մատուցող տարբեր կառույցների հետ: Բացի այդ ներդնելու ենք միջին մասնագիտական հաստատությունների՝ քոլեջների գաղափարը: Հաճախ անհրաժեշտություն չկա ունենալ բարձրագույն կրթություն, կարելի է  քոլեջների, ինտերակտիվ կրթություն ստանալու միջոցով լուրջ հաջողություններ գրանցել»,-ասաց Գևորգյանը:

Նախարարությունն ակտիվացնում է նաև խորհրդատվական համակարգը: Ֆերմերներին հասկանալի լեզվով փորձելու են հասցնել պետության ազդակները:

Նախարարի պաշտոնակատարը նկատեց նաև, որ առանց նորարարական տեխնոլոգիաների հնարավոր չէ ունենալ 21-րդ դարին համահունչ գյուղատնտեսություն: Եվ նախարարության վարած քաղաքականության փիլիսոփայությունն ամբողջությամբ ուղղված է դրան: «Եթե ֆերմերը ցանկություն ունի կիրառել նոր տեխնոլոգիաներ, ձեռք բերել նոր գյուղտեխնիկա, ապա պետությունն այդ ներդրումը կսուբսիդավորի այս կամ այն չափով»,-եզրափակեց Գևորգյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am