Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ժպտալ չկարողացող տղամարդը նույն խնդիրն ունեցող հարսնացու Է գտել

Ժպտալ չկարողացող տղամարդը նույն խնդիրն ունեցող հարսնացու Է գտել

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հազվագյուտ բնածին անոմալիայով ծնված տղամարդը եւ կինը, անոմալիա, որը նրանց խանգարում Է ժպտալ, հայտարարել են նշանադրության մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Metro հրատարակությունը:

45-ամյա բրիտանացի Ալեքս Բարքերը եւ 38-ամյա ամերիկուհի Էրին Սմիթը տառապում են Մեբիուսի համախտանիշով, որը դիմանյարդի կաթվածահարություն Է առաջացնում: Հիվանդության պատճառով նրանք չեն կարողանում փոխել դեմքի արտահայտությունը: Բացի դրանից, Մեբիուսի համախտանիշը դժվարացնում Է խոսքը, ծծումը եւ կլլումը, կարող Է ուղեկցվել անատոմիական անոմալիաներով եւ առողջության հետ կապված այլ խնդիրներով:

Համարվում Է, որ աշխարհում այս հիվանդությամբ հազարից պակաս մարդ կա: Բերքերին եւ Սմիթին հաջողվել Է ծանոթանալ Մեբիուսի համախտանիշով մարդկանց համար նախատեսված կայքի շնորհիվ: Չորս հանդիպումներից հետո նրանք նշանվել են եւ մտածում են զավակներ ունենալու մասին: Մասնագետի կարծիքով, որի հետ նրանք խորհրդակցել են, իրենց երեխաները կարող են նաեւ չժառանգել անոմալիան: Բարքերը խոստովանում Է, որ դիմաշարժության բացակայության պատճառով հարսնացուի զգացմունքներն ըմռնելը միշտ չԷ, որ դյուրին Է. «Ես տեսնում եմ, թե երբ Է Էրինը երջանիկ, որովհետեւ միշտ գլուխը թեքում Է կողքի վրա եւ ասում. «Ու-ու-ու»: Նրա խոսքով՝ իրենք գիտեն իրենց սովորությունները եւ առանց բառերի հասկանում են, թե երբ Է իրենցից մեկը վրդովված կամ վշտացած:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am