Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայտնաբերվել Է Ուոլթ Դիսնեյի կորած մուլտֆիլմը

Հայտնաբերվել Է Ուոլթ Դիսնեյի կորած մուլտֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուոլթ Դիսնեյի՝ Օսվալդ ճագարի մասին երկուրոպեանոց մուլտֆիլմը, որը կորած Էր համարվում, գտել են Ճապոնիայի Օսակայի պրեֆեկտուրայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BBC-ն:

Ճապոնացի Յասուշի Վատանաբեն, որն այժմ 84 տարեկան Է, պատանի հասակում Neck ’n’ Neck մուլտֆիլմը գնել Էր ընդամենը 500 իենով: Վատանաբեն մուլտֆիլմը պահել Է շուրջ 70 տարի, իսկ դրա արժեքավորության նա իմացել Է միայն այն ժամանակ, երբ ընթերցել Է Դեյվ Բոսերթի «Օսվալդ Երջանիկ ճագարը. Դիսնեյի կորած մուլտֆիլմերի որոնումներում» գիրքը: ԱՄՆ-ի «Ուոլթ Դիսնեյի արխիվը» Asahi Shimbun թերթին հաստատել Է կինոնկարի իսկությունը: «Մենք երջանիկ Էինք, երբ իմացանք, որ կորած ֆիլմի կրկնօրինակը գոյություն ունի»,-հայտնել Է «Ուոլթ Դիսնեյի արխիվի» տնօրեն Բեքի Քլայնը:

Այժմ Neck ’n’ Neck մուլտֆիլմը գտնվում Է Հիոգոյի պրեֆեկտուրայի Kobe Planet Film Archive ֆիլմադարանում: Անիմատորներ Ուոլթ Դիսնեյը եւ Աբ Այվերքսը Օսվալդ ճագարին ստեղծել են 1927 թվականին: Այն դարձել Է Դիսնեյի առաջին անիմացիոն հերոսը, նրա մասին ստեղծվել Է 27 մուլտֆիլմ: Սակայն դրա իրավունքները դատարանով վերցրել Է Universal ստուդիան: Դրանից հետո Դիսնեյն ստեղծեց Միկի Մաուսին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am