Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թիմ Բերթոնը կթողարկի թռչող փղիկի մասին մուլտֆիլմի ռեմեյքը

Թիմ Բերթոնը կթողարկի թռչող փղիկի մասին մուլտֆիլմի ռեմեյքը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Walt Disney կինոստուդիան նոյեմբերի 15-ին «Դամբո» ֆիլմի առաջին տեսահոլովակն Է թողարկել 1941 թվականին Էկրան բարձրացած համանուն մուլտֆիլմի մոտիվներով: Այն Էկրաններին կհայտնվի 2019 թվականի մարտի 29-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես հայտնել Է Variety ինտերնետ-պորտալը, ֆիլմը, որը բեմադրվել Է ռեժիսոր Թիմ Բերթոնի կողմից, պատմում Է փղիկի ճակատագրի մասին, որն օժտված Է ականջներով թափահարելով թռչելու կարողությամբ:

Կրկեսի սեփականատեր Մաքս Մեդիչին (նրան մարմնավորել Է Դենի դե Վիտոն) նորածին փղիկին խնամակալ Է նշանակում երկու երեխաների (այդ դերերը բաժին են ընկել Նիկո Փարքերին եւ Ֆինլի Հոբինսին): Սակայն ունիկում-փղիկով հետաքրքրվում Է ձեռնարկատեր Վանդերվերեն (նրան մարմինավորում Է Մայքլ Քիթոնը) եւ փորձում Է նրան օգտագործել «Հեքիաթային երկիր» սեփական շոուի համար: Ֆիլմում գլխավոր դերերում նկարահանվել են Եվա Գրինը եւ Քոլին Ֆարելը:

Թիմ Բերթոնը կինոյում իր կարիերան սկսել Է 1979 թվականին որպես նկարիչ-մուլտիպլիկատոր Walt Disney ստուդիայում: Նա ճանաչում Է ստացել «Բիթլջուս» ֆիլմից (1988 թ.), ինչպես նաեւ «Բեթմեն» (1989 թ.), «Էդվարդ Մկրատ-ձեռքերը» (1990 թ.), «Բեթմենը վերադառնում Է» (1992 թ.), «Քնած հովիտը» (1999 թ.), «Կապիկների մոլորակը» (2001 թ.), «Չառլին եւ շոկոլադի ֆաբրիկան» (2005 թ.) կինոնկարներից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am