Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ջուլիան Ասանժին մեղադրանքներ են առաջադրել ԱՄՆ-ում. Washington Post

Ջուլիան Ասանժին մեղադրանքներ են առաջադրել ԱՄՆ-ում. Washington Post

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում մեղադրանքներ են առաջադրել WikiLeaks-ի հմնադիր Ջուլիան Ասանժին, որը 2012 թվականից գտնվում Է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում: Նոյեմբերի 15-ին այս մասին հայտնել Է The Washington Post թերթը, որի ձեռքում հայտնվել են փաստաթղթեր, որոնցում ներկայացված են Ասանժի նկատմամբ մեղադրանքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի տվյալներով՝ Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը չԷր պլանավորել հրապարակել Ասանժի նկատմամբ մեղադրանքների վերաբերյալ տեղեկատությունը, սակայն դատախազի օգնկաններից մեկը՝ Քելեն Դուայերը, ոչ կանխամտածված հայտնել Է այդ տեղեկությունները: Ավելի վաղ The Wall Street Journal թերթը հայտնել Է, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը պատրաստվում Է մեղադրանքներ առաջադրել WikiLeaks-ի հիմնադրին: Նշվել Է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում դատախազները քննարկում Էին այն մեղադրանքները, որոնք իրենք կարող Էին առաջադրել Ասանժին, եւ այժմ պատրաստ են դա անելու: Հավանական Է, որ նրան մեղադրեն լրտեսության հոդվածով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am