Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեյը հայտարարել Է Brexit-ից հետո միգրացիոն նոր համակարգի ստեղծման մասին

Մեյը հայտարարել Է Brexit-ից հետո միգրացիոն նոր համակարգի ստեղծման մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիան կունենա նոր միգրացիոն համակարգ՝ հիմնված միգրանտների պրոֆեսիոնալ մակարդակի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի վարչապետ Թերեզա Մեյը՝ նոյեմբերի 15-ին ելույթ ունենալով խորհրդարանում:

«Քաղաքական հռչակագիրը, որը մենք համաձայնեցրել ենք, դնում Է այդ հարաբերությունների հիմքը… Հռչակագիրը վերջ կդնի տեղափոխման՝ որպես այդպիսինի ազատությանը: Դրա փոխարեն մենք կունենանք սեփական նոր, պրոֆեսիոնալ մակարդակի վրա հիմնված միգացիոն համակարգ. այն կհիմնվի ոչ թե այն բանի վրա, թե որ երկրից են միգրանտները ժամանում, այլ այն բանի վրա, թե նրանք ինչ կարող են բերել Մեծ Բրիտանիա»,- ասել Է Մեյը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am