Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գիտնականները վերահաս մահը կանխատեսելու նոր եղանակ են նշել

Գիտնականները վերահաս մահը կանխատեսելու նոր եղանակ են նշել

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդու քայլքի արագությամբ կարելի Է որոշել վաղաժամ մահվան վտանգը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում:

Հետազոտողների խոսքով՝ որքան արագ Է մարդու քայլքի տեմպը, այնքան լավ Է նրա առողջությունը: Այս ցուցանիշով կարելի դատել սիրտ-անոթային հիվանդությունների եւ կենտրոնական նյարդային համակարգի խանգարումների վտանգի մասին: Բացի դրանից, սրտավիրաբույժները կարծում են, որ դա կարելի Է օգտագործել այն հիվանդների հայտնաբերման համար, որոնց մոտ կարող են բարդություններ առաջանալ սրտի վրա տարած վիրահատության ֆոնին:

Մասնագետները նշում են, որ քայլքի արագացումը չի նպաստում հիվանդությունների զարգացման եւ վաղաժամ մահվան հավանականության նվազեցմանը: Դրա արագությունը սոսկ թույլ Է տալիս մոտավորապես որոշել մարդու կենսաբանական տարիքը: Եթե մարդն սկսում Է դանդաղ քայլել, ապա դա վկայում Է առողջության հետ կապված լուրջ խնդիրների առկայությունը:

Ներկայում գիտնականներն ստուգում են, թե ֆիզիկական վարժություններն ինչպես են ազդում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների ողջ մնալու վրա՝ ըստ որում հետեւելով հիվանդների քայլքի արագությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am