Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Աբեն ներողություն է խնդրել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ճապոնիայի կողմից Դարվին քաղաքի ռմբակոծման համար

Աբեն ներողություն է խնդրել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ
Ճապոնիայի կողմից Դարվին քաղաքի ռմբակոծման համար

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ժամանել Է Ավստրալիայի Դարվին քաղաք, որպեսզի առաջին անգամ ներողություն խնդրի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքի հոծախումբ ռմբակոծումների համար: Նոյեմբերի 15-ին այս մասին հայտնել Է Australian Associated Press գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ճապոնիայի վարչապետը Հյուսիսային տարածքի նահանգի մայրաքաղաք Է ժամանել այն բանից 75 տարի անց, երբ Ճապոնիան պատերազմի ժամանակ գրոհեց Դարվինի վրա, որն անգլո-ավստալական ուժերի կարեւոր բազան Էր: Դա Ճապոնիայի ղեկավարի առաջին այցն Է քաղաք 1942 – 1943 թվականների օդային հարձակումներից հետո:

Սպասվում Է, որ Աբեն նոյեմբերի 16-ին կհանդիպի Ավստրալիայի վարչապետ Սքոտ Մորիսոնի հետ: Ղեկավարները մտադիր են մասնակցել այն արարողությանը, որը տեղի կունենա քաղաքի՝ ճապոնական ռմբակոծումների հետեւանքով զոհված բնակիչների հուշահամալիրի մոտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am