Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

ԱՄՆ-ի բանակը կարող Է պարտություն կրել Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ պատերազմում. զեկույց


ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ սպառազինությունների մրցավազքը հասել Է սառը պատերազմի մակարդակին, մինչդեռ ամերիկյան բանակին չի բավականացնում ֆինանսավորումը պոտենցիալ հակառակորդի սպառնալիքներին դիմակայելու համար: Ռուսաստանին արդյունավետորեն դիմակայելու համար հարկավոր Է ավելացնել Պենտագոնի ֆինանսավորումը. այս եզրակացության են եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվերով պատրաստված զեկույցի հեղինակները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

ԱՄՆ-ի զինված ուժերը կարող են պարտություն կրել Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ պատերազմում, ասված Է փորձագիտական զեկույցում: Այս եզրակացության Է հանգել հատուկ հանձնաժողովը, որի մեջ մտնում են երկու կուսակցությունները ներկայացնող զինվորական փորձագետներ:

Հանձնաժողովը վերլուծել Է ԱՄՆ-ի Ազգային պաշտպանական ռազմավարությունը, որը 2018 թվականի հունվարին ներկայացրել Է Պենտագոնը: Նրա աշխատանքի արդյունքներից մեկը դարձել Է այս զեկույցը: «ԱՄՆ-ի զինված ուժերը կարող են կենդանի ուժի եւ կարեւորագույն ակտիվների անընդունելի մեծ կորուստներ կրել իրենց հաջորդ հակամարտության ընթացքում,-նշվում Է զեկույցում:- Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ պատերազմում նրանց դժվար կլինի հաղթանակ տանել, եւ նրանք, հավանաբար, տանուլ կտան այն»:

Զեկույցի հեղինակները նշել են, որ կառավարությունը անբավարար ուշադրություն Է դարձնում ԱՄՆ-ի զինված ուժերի զարգացմանը այն դեպքում, երբ Ռուսաստանը եւ Չինաստանը ձգտում են գերիշխել իրենց տարածաշրջաններում եւ մեծացնում են ռազմական ներուժը: «Այսօր Ռուսաստանը եւ Չինաստանը ի զորու են ԱՄՆ-ին, նրա դաշնակիցներին ու գործընկերներին անհամեմատ ավելի մեծ մասշտաբով մարտահրավեր նետել, քան ցանկացած այլ պոտենցիալ հակառակորդ սառը պատերազմի ժամանակներից ի վեր»,-հայտարարել Է հանձնաժողովը: Հանձնաժողովում գտնում են, որ արտաքին սպառնալիքներին հակազդելու համար պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված Պենտագոնի ջանքերը թերաֆինանսավորված են, թեեւ ԱՄՆ-ի ռազմական բյուջեն (716 մլրդ դոլար՝ 2018 թվականին) չորս անգամ ավելի մեծ Է չինականից եւ տասն անգամ գերազանցում Է Ռուսաստանինը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ