Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը մեծապես հետաքրքրված է նախագահ Սարգսյանի՝ համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագծի տեսությամբ

Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը մեծապես 
հետաքրքրված է նախագահ Սարգսյանի՝ համաշխարհային ռիսկերի քվանտային 
վարքագծի տեսությամբ
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, Հռոմում նախագահ Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշոյի (Massimo Inguscio) հետ:

Ջերմ և բարեկամական զրույցի ընթացքում Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը նշել է, որ մեծապես հետաքրքրված է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջ քաշված համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագծի տեսությամբ, մասնավորապես այդ ռիսկերը կառավարելու նոր, ստեղծարար լուծումների վերաբերյալ Հայաստանի նախագահի պատկերացումներով:

Նախագահ Սարգսյանը և Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը խոսել են նաև հայ-իտալական գիտական համագործակցության խորացման, գիտակրթական կապերի ընդլայնման մասին: Նրանք ընդգծել են փոխգործակցության մեծ ներուժը հատկապես բնական գիտությունների, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև կարևորել են հետազոտական փոքր խմբերի փոխանակման ծրագրերը:

Նախագահ Սարգսյանը հրավիրել է Մասիմո Ինգուշոյին 2019 թվականի սկզբին այցելել Հայաստան՝ տեղում գործակցության կոնկրետ ուղղությունները քննարկելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am