Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրանում «Մետաղադրամների սուլթանին» մահապատժի են ենթարկել տնտեսությունը քայքայելու մեղադրանքով

Իրանում «Մետաղադրամների սուլթանին» մահապատժի են ենթարկել տնտեսությունը 
քայքայելու մեղադրանքով

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում նոյեմբերի 14-ին կախաղանի միջոցով մահապատժի են ենթարկել երկու մարդու, որոնց իշխանությունները մեղադրել են արտարժույթի եւ ոսկեդրամների հետ կապված մեքենայությունների մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Financial Times թերթը:

«Մետաղադրամների սուլթան» մականունով Վահիդ Մազլումինը եւ նրա մեղսակից Մոհամադ Ղազեմին Իսլամական հեղափոխական դատարանի կողմից մահապատժի են դատապարտվել հոկտեմբերին «խոշոր ծավալով արտարժույթների եւ ոսկեդրամների ապօրինի գործարքների եւ մաքսանենգության» միջոցով «տնտեսական, արժութային եւ դրամական համակարգերի քայքայման» համար:

Իրանի Fars պետական լրատվական գործակալության տվյալների համաձայն՝ Մազլումինը, որը ոսկու կամ արտարժույթի առեւտրի թույլտվություն չի ունեցել, ստեղծել Է երկրում խոշորագույն ընդհատակյա ցանց, որն զբաղվել Է այդ ակտիվների սպեկուլյացիաներով:

Մազլումինի ցուցումով նրա թիմը գնել Է ոսկեդրամներ՝ բարձրացված գներով դրանց հետագա վաճառքի նպատակով, ինչի արդյունքում նա շուրջ 2 տոննա ոսկեդրամ Է հավաքել: Մազլումինն այս տարի ավելի վաղ մեկ տասնյակ մարդկանց հետ կալանավորվել Էր այն բանից հետո, երբ իրանական ռիալի փոխարժեքն սկսել Էր կտրուկ իջնել երկրի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր փուլի սպասումների պատճառով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am