Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու հաջորդ տարվա բյուջեի նախագծին

ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու հաջորդ տարվա բյուջեի նախագծին

ԵՐԵՎԱՆ, 14  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ ՀՅԴ խմբակցությունը չի  խոչընդոտի հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի ընդունմանը: Խմբակցության պատգամավորները կողմ կքվեարկեն նախագծին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկմանը խմբակցության տեսակետը հայտնեց դրա ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Կարծում եմ, որ այս ԱԺ-ն չի խոչընդոտի այս բյուջեի նախագծի ընդունմանը: Երբեք կառավարության որևէ գործունեություն չի խոչընդոտվել այս խորհրդարանում: Այս տրամաբանությունը պետք է հիմա ևս գործի: Մենք, բնականաբար, կողմ ենք քվեարկելու` հենց այն հանգամանքից ելնելով, որ վերջին շնչում պետք չէ խնդիրներ ստեղծել հետագա ընթացքի համար»,-ասաց Ռուստամյանը:

Նա նախագծին կողմ քվեարկելու համար կարևոր պատճառ համարեց նաև այն, որ բազային կենսաթոշակը ավելացվում է 10 000 դրամով: Նա նշեց, որ պետք է հստակ ձևակերպվի, թե որ դեպքում է մարդը համարվում աղքատ: Ռուստամյանը նկատեց` այդ առումով ապագա իշխանությունները մեծ անելիք ունեն, աղքատությունը պետք է վերացվի:

«Սա փոխանցիկ բյուջե է, որ պետք է փոխանցենք հաջորդ կառավարությանը: Այն խորհդարանը, որը հաստատում է, այն վերահսկելու հնարավորություն չի ունենալու»,-նշեց Ռուստամյանը:

 Խմբակցության ղեկավարը հույս հայտնեց, որ նոր խորհրդարանը կվերահսկի բյուջեի իրականացնումը, նոր կառավարությունը կիրականացնի դրա հիմնական բաղադրիչները:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am