Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր
10:28, 14 Նոյեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր, ճանապարհը դժվարանցանելի է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում