Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը երիտասարդական գիտաժողովով նշել է հիմնադրման 14-ամյակը

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը երիտասարդական գիտաժողովով նշել է հիմնադրման 
14-ամյակը

ԵՐԵՎԱն, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը «ISTC - Innovative Solutions and Technologies Center»-ում այսօր կազմակերպել էր ամենամյա երիտասարդական գիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 14-ամյակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի պետական համալսարանից, գիտաժողովի մեկնարկը հայտարարեց ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Շուշաննա Հարությունյանը՝ շնորհավորելով ֆակուլտետի 14-ամյակն ու հույս հայտնելով, որ գիտաժողովը դառնալու է մասնագիտական քննարկման ու համագործակցության հարթակ երիտասարդ հետազոտողների համար:

Նա նշեց, որ գիտաժողովը երիտասարդ հետազոտողներին հնարավորություն է տալիս ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց հետազոտական աշխատանքի արդյունքները, զարգացնելու գիտական աշխատանք կատարելու հմտությունները:

Շուշաննա Հարությունյանը նշեց նաև, որ այս տարի գրանցվել է 32 զեկուցող: Այս տարի նախատեսվում են մի շարք մրցանակներ ամբիոնների և Սոցիալական աշխատանքի ասոցիացիայի կողմից, ինչպես նաև սահմանվում է ֆակուլտետի մրցանակ, որին արժանանալու է մասնագիտական հանձնաժողովի կողմից ընտրված զեկուցողը:

Ներկաներին ողջունեց և արգասաբեր աշխատանք մաղթեց Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը՝ նշելով, որ որոշվել է ֆակուլտետի 14-ամյակը ավելի համեստ նշել՝ նախապատրաստվելով հաջորդ տարի ԵՊՀ 100-ամյակի շրջանակում Սոցիոլոգիայի ֆակուլտետի հիմնադրման 15-ամյակը նշելուն:

Գիտաժողովին զեկուցումներ ներկայացրին ուսանողներ ԵՊՀ-ից, ՎՊՀ-ից, ԿՈՒ Լյովեն համալսարանից, Բելգիայից: Ներկաների թվում էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ասպիրանտներ, սոցիոլոգիայով հետաքրքրված երիտասարդներ:

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են սոցիոլոգիան, սոցիալական աշխատանքը, կոնֆլիկտաբանությունը, հասարակայնության հետ կապերը, մարդկային ռեսուրսների կառավարումը:

Ֆակուլտետի մրցանակին արժանացած զեկուցողի անունը հայտարարվելու է վաղը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am