Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԿՀՎ-ն գտնում Է, որ սաուդյան գահաժառանգ արքայազնը մեղսակից Է լրագրող Խաշկոջիի սպանությանը. New York Times

ԿՀՎ-ն գտնում Է, որ սաուդյան գահաժառանգ արքայազնը մեղսակից Է լրագրող Խաշկոջիի սպանությանը. New York Times

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունում գտնում են, որ իրենց տրամադրության տակ հայտնված հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ Սաուդյան Արաբիայի պատվիրակության անդամներից մեկը Ստամբուլից Էր Ռիադին զեկուցում Է առաջադրանքի կատարման մասին, մատնանշում Է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամեդ բեն Սալման ալ Սաուդի մեղսակցությունը լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 12-ին գրել Է New York Times թերթը:

Այդ խոսակցությունը տեղի Է ունեցել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում Խաշկոջիի սպանության օրը: Այն ժամանակ Մահեր Աբդուլազիզ Մութրեբը՝ Սաուդյան Արաբիայի 15 հոգուց բաղկացած պատվիրակության անդամներից մեկը, որն այդ ժամանակ գտնվում Էր Թուրքիայում, զանգահարել Է եւ զրուցակցին խնդրել՝ «փոխանցել պետին, որ գործն արված Է»:

Խոսակցության մեջ գահաժառանգ արքայազնի անունը չի շոշափվում, սակայն ԿՀՎ-ում այդ ձայնագրությունը որպես հանգուցային հանցանշան են դիտում Մոհամեդ բեն Սալման դեմ՝ նրան համարելով հենց այն «պետը», որի մասին նշվել Է ձայնագրված խոսակցության մեջ: Ընդսմին թուրքական հետախուզությունը գտնում Է, որ զանգահարվել Է գահաժառանգ արքայազնի օգնականներից մեկին, հաղորդում Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am