Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայաստանը բաց երկխոսություն է ունենալու Իրանի նկատմամբ պատժամիջոցների գործընթացում ներառված բոլոր կողմերի հետ. Աննա Նաղդալյան

Հայաստանը բաց երկխոսություն է ունենալու Իրանի նկատմամբ պատժամիջոցների 
գործընթացում ներառված բոլոր կողմերի հետ. Աննա Նաղդալյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ուշադրությամբ  հետևում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման շուրջ  ստեղծված զարգացումներին, արվում են համապատասխան գնահատականներ, դրանց հիման վրա ձեռնարկվելու են համապատասխան քայլեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: 

«Ես ուղղակի այս պարագայում կարող եմ ընդգծել, որ մենք բաց երկխոսություն ենք ունենալու գործընթացում ներառված բոլոր կողմերի հետ, հստակորեն ներկայացնելու ենք մեզ հուզող բոլոր հարցերը և բացատրելու ենք մեր գործողությունների տրամաբանությունը»,- ընդգծեց Նաղդալյանը:

Նա հավելեց, որ այս պահին միայն այսքանը կարող է ասել, երբ իրադրությանը կտրվի համապարփակ գնահատական, այդ ժամանակ ավելի մանրամասն կկարողանան ներկայացնել  հետագա քայլերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am