Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լարսի անցակետի ռուսական հատվածում հերթը կազմում է 2-2.5 կիլոմետր, անցակետն աշխատում է արագացված ռեժիմով

Լարսի անցակետի ռուսական հատվածում հերթը կազմում  է 2-2.5 կիլոմետր, անցակետն 
աշխատում է արագացված ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ներկայացրեց Լարսի անցակետում տիրող իրավիճակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը Աննա Նաղդալյանը փոխանցեց, որ Լարսի անցակետի ռուսական հատվածում հերթը կազմում  է 2-2.5 կիլոմետր, անցակետն աշխատում է արագացված ռեժիմով: «Հերթի գոյացումը հիմնականում վերաբերվում է բեռնատարներին»,- նշեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Անցակետի վրացական հատվածից ստացված տեղեկատվության համաձայն՝ կցորդիչներով և կիսակցորդիչներով անցումը Գուդաորի-Կոբի հատվածում արգելված է , ինչը պայմանավորված է եղանակային վատ պայմաններով: «Դրանով պայմանավորված կարող են որոշակի սահմանափակումներ լինել նաև Հայաստան-Վրաստան անցակետում, որտեղ բեռնատարների մուտքը որոշակիորեն սահմանափակվում է: Մնացած ավտոմեքենաների համար սահմանափակումներ չկան»,- ասաց Աննա Նաղդալյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am