Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մահմուդ Աբասը կոչ Է արել համաշխարհային հանրակցությանն անհապաղ միջամտել Գազայի իրադրությանը

Մահմուդ Աբասը կոչ Է արել համաշխարհային հանրակցությանն անհապաղ միջամտել Գազայի իրադրությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կոչ Է արել համաշխարհային հանրակցությանն անհապաղ միջամտել Գազայի հատվածի իրադրությանը եւ կանգնեցնել Իսրայելի արգեսիան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը:

Ըստ նրա տեղեկատվության՝ Աբասը հեռախոսային բանակցություններ Է անցկացրել տարածաշրջանի ու աշխարհի ղեկավարների հետ՝ կոչ անելով նրանց «անհապաղ ու շտապ կարգով միջամտել իրադրությանը ագրեսիան կանգնեցնելու նպատակով»: «Անհրաժեշտ Է կանխել Էսկալացիան եւ թույլ չտալ տարածաշրջանի հետագա գլորքը դեպի Էլ ավելի մեծ անկայունություն ու ավերածություններ»,- նշել Է նա:

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ պաղեստինցի արմատականները նոյեմբերի 12-ի երեկոյից Գազայի հատվածից 370 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնցից 100-ը կալանվել են հակաօդային պաշտպանության «Երկաթյա գմբեթ» համակարգի կողմից: Haaretz թերթը հայտնել Է, որ հրթիռակոծումների հետեւանքով մեկ մարդ Է զոհվել: Իսրայելացի բժիշկները հայտնել են 53 տուժածների մասին: Բանակի մամուլի ծառայությունում նաեւ հայտնել են, որ Իսրայելի պաշտպանության բանակը ի պատասխան հրթիռակոծումների 100-ից ավելի ռազմական օբյեկտներ Է խոցել Գազայի հատվածում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am