Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայ մասնագետները վրացական կողմի հետ քննարկվեցին «Բարեկամություն» կամրջի կառուցման հետ կապված կազմակերպչական հարցեր

Հայ մասնագետները վրացական կողմի հետ քննարկվեցին «Բարեկամություն» կամրջի 
կառուցման հետ կապված կազմակերպչական հարցեր
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը և կազմակերպության ճանապարհային ենթակառուցվածքների առաջատար ինժեներ Արթուր Սանոյանը Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ, Ճանապարհների դեպարտամենտի պետ Իրակլի Կարսելաձեի և պետի տեղակալ Լևան Կուպատաշվիլիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից, քննարկվել են երկու երկրների միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, «Բարեկամություն» կամրջի կառուցման հետ կապված կազմակերպչական հարցեր։

Կողմերը ներկայացրել են նաև իրենց երկրներում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը, քննարկել են ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները: Վազգեն Պետրոսյանը և Իրակլի Կարսելաձեն պայմանավորվածություն են ձեռք բերել սերտորեն համագործակցել ճանապարհաշինության և ճանապարհների վերականգնման ոլորտներում և իրականացնել փորձի փոխանակում:

Նշենք, որ Բագրատաշենի նոր կամուրջն ունենալու է չորս երթևեկելի գոտի, որն ավելի դյուրին կդարձնի, կբարձրացնի երկու երկրների բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սպասարկման որակը, թույլ կտա խնայել ժամանակ, կապահովի անվտանգ ու հարմարավետ շարժ սահմանային անցակետերով։ Նոր կամուրջը եզակի է, այն համատեղ ծրագիր է. կամրջի մի մասը կլինի Վրաստանի տարածքում, մյուսը` Հայաստանի: Կամրջի նախագծման, կառուցման աշխատանքները հայկական և վրացական կողմերը ֆինանսավորելու են հավասար չափաբաժիններով։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am