Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սիմֆերոպոլի օդանավակայանը կարող են կոչել Հովհաննես Այվազովսկու անունով

Սիմֆերոպոլի օդանավակայանը կարող են կոչել Հովհաննես Այվազովսկու անունով

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նկարիչ Հովհաննես Այվազովսկու, կայսրուհի Եկատերինա Երկրորդի կամ նավատորմավար Պավել Նախիմովի անունը կարող են շնորհել Սիմֆերոպոլի օդանավակայանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է «Ռուսաստանի մեծ անունները» մրցույթի կազմակերպիչների կայքում:

Մրցույթը մեկնարկել Է հոկտեմբերի 11-ին: Ըստ կազմակերպիչների տվյալների, Հանրային պալատի հասարակական քննարկումների արդյունքների համաձայն, առաջին փուլի ընթացքում յուրաքանչյուր տարածաշրջանում ստեղծվել Է օդանավակայանների անվանման համար հավակնորդ-անունների նախնական ցուցակ: Դրանից հետո մասնակից-քաղաքների բնակիչներն առաջարկել են իրենց տարբերակները եւ անցել սոցիոլոգիական հարցում, որի արդյունքներով՝ կազմվել Է շորթ-թերթիկ: Ղրիմում ընտրել են 11 հավակնորդներից:

«Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայան՝ Հովհաննես Այվազովսկի, Եկատերինա Երկրորդ Մեծ, Պավել Նախիմով»,-հաղորդվում Է քվեարկության կայքում:

Եզրափակիչ քվեարկությունը կանցկացվի նոյեմբերի 12-ից մինչեւ 30-ը:

Քվեարկել կարելի Է «մեկ ձայն-մեկ օվանավակայան-մեկ անուն» սկզբունքով:

«Ռուսաստանի մեծ անունները» նախագծի շրջանակներում նշանավոր հայրենակիցների անունները կշնորհվեն երկրի 45 քաղաքների օդանավակայանների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am