Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Crans Montana-ի նախագահը պատրաստակամություն է հայտնել կազմակերպության գլխավոր ֆորումն անցկացնել Երևանում

Crans Montana-ի նախագահը պատրաստակամություն է հայտնել կազմակերպության 
գլխավոր ֆորումն անցկացնել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Crans Montana ֆորումի նախագահ Պիեռ-Էմանուել Քուիրինն ու Crans Montana ֆորումի պատվավոր նախագահ և հիմնադիր, դեսպան Ժան-Պոլ Քարթերոնը շնորհակալական նամակ են հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Ժնևում կայացած «Հայրենիք և համաշխարհային անվտանգություն» համաժողովի 20-րդ ամենամյա նստաշրջանին նրա մասնակցության համար և պատրաստակամություն են հայտնել Crans Montana –ի գլխավոր ֆորումը կազմակերպել Երևանում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Թույլ տվեք հաստատել, որ Crans Montana ֆորումը ուրախ կլինի բացահայտել Ձեր երկրի հետ մեր համագործակցությունը խորացնելու ամենաարդյունավետ ուղիները: Մենք պատրաստ ենք տրամադրել մեր կազմակերպության մեծ ներուժը և առաջարկել Հայաստանին հաղորդակցման բացառիկ հնարավորություններ՝ այդ թվում գլխավոր ֆորումը կազմակերպելով Երևանում»,-մասնավորապես ասված է Պիեռ-Էմանուել Քուիրինի և Ժան-Պոլ Քարթերոնի նամակում:

Crans Montana Forum-ը միջազգային համագործակցությունը խրախուսող ազդեցիկ հարթակ է, որի տարեկան միջոցառումներին ավելի քան 100 երկրի առանցքային դերակատարներ ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկում են սոցիալական, տնտեսական խնդիրներ, անվտանգության հետ կապված կարևորագույն հարցեր:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am