Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսաստանը կրճատել Է դոլարի դերն իր տնտեսության մեջ. The Wall Street Journal

Ռուսաստանը կրճատել Է դոլարի դերն իր տնտեսության մեջ. The Wall Street Journal

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ջանքեր Է գործադրում դոլարից կախվածության նվազեցման համար, դրանք արդեն որոշ արդյունքներ են բերել: Այս գնահատականը բերված Է The Wall Street Journal (WSJ) թերթի հոդվածում, որը նոյեմբերի 11-ին հրապարակվել Է նրա կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանը փորձում Է հրաժարվել դոլարից այնինչ, նրա տնտեսությունն իր վրա զգում Է ամերիկյան պատժամիջոցների ճնշումը, երկիրը պատրաստվում Է նոր սահմանափակումների, որոնք, ինչպես սպասվում Է, կկիրառվեն այս ամսվա վերջին»,- արձանագրված Է նյութում:

«Այսպես կոչված ապադոլարացումը, որը պաշտպանում են նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ռուսաստանի Կենտրոնական բանկը, պետք Է օգնի մեղմացնելու հարվածը, եթե արեւմտյան պատժամիջոցներն ուղղված լինեն ֆինանսական համակարգի դեմ»,- նշում Է հրատարկությունը: Թերթի բերած գնահատումների համաձայն՝ «Ռուսաստանի բանկերում մասնավոր անձանց եւ ֆիրմաների արտարժույթներով ավանդների բաժինն այս տարա սեպտեմբերին նվազել Է մինչեւ 26 տոկոս 2016 թվականի 37 տոկոս մակարդակի բարձրակետային ցուցանիշից»: Բացի դրանից, «արտահանումից դոլարներով եկամուտների բաժինն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նվազել Է մինչեւ 68 տոկոս 2013 թվականի 80 տոկոսից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am