Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Գուտերիշը կոչ Է արել ԱՄՆ-ին՝ ճանաչել բազմակողմանիության սկզբունքի կարեւորությունը քաղաքականության մեջ

Գուտերիշը կոչ Է արել ԱՄՆ-ին՝ ճանաչել բազմակողմանիության սկզբունքի կարեւորությունը քաղաքականության մեջ

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները պետք Է ճանաչեն բազմակողմանիության սկզբունքի կարեւորությունը միջազգային քաղաքականության բնագավառում: Նոյեմբերի 12-ին այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը France Inter ռադիոկայանի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Բազմակողմանիությունն անհրաժեշտ Է հենց ԱՄՆ-ին:

Արդի աշխարհում այլեւս միակ համաշխարհային տերություն չկա: Այն ավելի հատվածական եւ ավելի հավասարակշռված Է դարձել, քան 90-ական թվականներին»,- ասել Է Գուտերիշը: «ԱՄՆ-ի հետ մեկտեղ կան այնպիսի տերություններ, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը: Կան նաեւ տարածաշրջանային տերություններ, ինչպիսիք են Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան: Ուստի բազմակողմանիությունը բոլորի օգտին Է»,- նշել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Նրա կարծիքով՝ «անհրաժեշտ Է աշխատել միջազգային ինստիտուտների բարենորոգումների վրա»: ՄԱԿ-ը, ինչպես նշել Է Գուտերիշը, «պետք Է ավելի մոտ կանգնի ժողովուրդներին, խոսի քաղաքացիական հասարակության հետ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am