Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019-ի բյուջեի նախագծին

ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական 
եզրակացություն տվեց 2019-ի բյուջեի նախագծին

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց 2019թ-ի պետական բյուջեի նախագծին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը քննարկվեց հանձնաժողովի նոյեմբերի 12-ի նիստում:

«Բյուջետային ծրագրերի գնահատման իմաստով նոր մշակույթ ենք ներդնում: Ենթադրվում է, որ հանրությանը հետաքրքրող հարցերը, այս մեթոդի՝ ծրագրային ձևաչափով բյուջետավորման գործընթացի ներդրման արդյունքում,  կստանան իրենց պատասխանը: Պետք է արձանագրենք, որ բյուջեի քննարկման հերթական փուլը մեզ հաջողվել է  իրականացնել ԱԺ-ի և կառավարության ներգրավվածությամբ: Կարող ենք արձանագրել, որ ունենք մեկնարկային շատ լավ պայմաններ, որ ձգտենք կատարելության: Չկան բացարձակ թվեր, բայց կա հստակ բացահայտում, թե այս կամ այն ֆինանսական միջոցների օգտագործմամբ ակնկալվող արդյունքները որոնք են և արդյոք միջոցները համարժեք են արդյունքին»,-ասաց  ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը և շեշտեց, որ  այդ  սկզբունքն է, որ փորձել են ներառել բյուջեի նախագծում:

Հանձնաժողովի նախագահ Գագիկ  Մինասյանը նշեց, որ հաջորդ տարվա պետական բյուջեի ամենակարևոր առանձնահատկությունը ծրագրային ֆորմատով ներկայացումն է: «Տարբեր երկրների փորձի ուսումնասիրումը ցույց է տալիս, որ առանց խորհրդարանի լիարժեք մասնակցության հնարավոր չէ հասնել գործընթացի տրամաբանական ավարտի: Շնորհիվ պատգամավորների նվիրվածության՝ հասանք արդյունքի, որն աննախադեպ է: Ծրագրային բյուջետավորումը թույլ է տալիս բյուջեն զերծ պահել փոշիացումից, կոռուպցիոն ռիսկերից: Ծրագրային բյուջետավորման ներդրման արդյունքում խորհրդարանը դարձավ ինչպես պահանջատեր, այնպես էլ գործընկեր»,-նկատեց նա:

Մինասյանի կարծիքով՝ բյուջեի նախագծի առանձնահատկությունը  ծրագրային ֆորմատն է, ինչը թույլ է  տալու ինստիտուցիոնալ պայքար մղել կոռուպցիոն դրսևորումների դեմ:

Նա նկատեց, որ այսօր առկա է ծրագրային ֆորմատով ներկայացված բյուջեի նախագիծ, սակայն արված է աշխատանքի մի մասը, կատարողականի հիմնական ցուցանիշները դեռ օրենքի մաս չեն:

Հանձնաժողովը  դրական եզրակացություն տվեց նախագծին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am